27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ուշադրությամբ հետևում եմ իրադարձություններին, հետևում է ամբողջ կուսակցությունը»

«Վոլոդյա Ավետիսյանին էլ են խարդախության մեղադրանք ներկայացրել և ձերբակալել, Անդրիաս Ղուկասյանին էլ են ձերբակալել, Աբդուլլահ Օջալլանին էլ են ձերբակալել և այլն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե խարդախության մեղադրանքով 4 տարվա ազատազրկման Է դատապարտվել «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը։

Հարցին՝ միտումնավոր է արված սա, քաղաքական քայլ է, նա պատասխանեց. «Քննությունը կտա ամեն ինչ, ես գիտեմ մեկ բան՝  օրենքի առաջ բոլորը պիտի լինեն հավասար:

Ուշադրությամբ հետևում եմ իրադարձություններին, հետևում է ամբողջ կուսակցությունը, և տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն»:

Ըստ մամուլի՝ Սարգիս Հարությունյանը 2013թ. օգոստոս ամսին, նախնական համաձայնության գալով Արմեն Բաղդասարյանի հետ, խարդախությամբ հափշտակել Է Զարեհ Հովհաննիսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի 4,731,408 ՀՀ դրամին համարժեք 8,800 եվրո գումարը։

Նրա նկատմամբ նախաքննության և դատաքննության ընթացքում որպես խափանման միջոց Է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 2015 թվականին վճռել Է Սարգիս Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտներ Սարգիս Հարությունյանը դատավճիռը բողոքարկել Է թե՛ Վերաքննիչ, և թե Վճռաբեկ դատարաններում, սակայն անօգուտ, մի քանի օր առաջ նրա դատավճիռը մտել Է օրինական ուժի մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ