27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կառավարությունն այլ ելք չունի բացի զգուշավոր լինելուց»

Պետական պարտքի հետ կապված զգուշավորություն է պետք ցուցաբերել, կառավարությունն այլ ելք չունի բացի զգուշավոր լինելուց: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ հիշատակելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի այն հայտարարությունը, թե պետական պարտքի ու ՀՆԱ-ի հարաբերակցությունն արդեն գերազանցում է 50 տոկոսը: «Պարտքը պետք է սպասարկել, իսկ պարտքի սպասարկումն անընդհատ ավելի ու ավելի դժվար է դառնում, պարտք վերցնելու հնարավորություններն էլ են նվազում»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանն, ապա տնտեսագետը միանշանակ ասաց, որ բոլորն էլ գիտեն՝ դա կառողջացնի տնտեսությունը, դրական կազդի, սակայն ասել, թե միայն ստվերի կրճատմամբ ՀՀ-ը կունենա նշանակալի տնտեսական աճ,  սխալ է: «Ես չեմ կարծում, որ մենք այդքան ստվեր ունենք, նույնիսկ  ամբողջապես որ վերացվի ստվերային շրջանառությունը, հնարավոր չի լինի ապահովել աճի բարձր տեմպեր և զարգացում: Մենք ավելի շատ գործ ունենք այսօր կոռուպցիայի հետ, քան ստվերային տնտեսության»:

Ամեն դեպքում Աշոտ Եղիազարյանը շեշտեց, որ եթե մի շարք գործարարներ, որ հարկեր չեն վճարում, անեն դա, հարկային մուտքերի ավելացում կլինի, իսկ դա  հնարավորություն կտա ավելի շատ ծախսեր իրականացնել, ինչն էլ կբերի սոցիալական խնդիրների լուծման:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ