Լուրջ կասկածներ. Ժամանակ
Մինչ Հայաստանում բուռն քննարկումներ են ծավալվում իշխանության նախաձեռնությամբ Աժ ներկայացված 1000 դրամների պարտադիր գանձման մասին օրինագծի շուրջ, Ռուսաստանի Դաշնության նախագահը հավանության է արժանացրել ՌԴ կառավարության առաջարկը` հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ:
Պուտինը հանձնարարել է արտաքին գործերի եւ պաշտպանության Նախարարներին հայկական կողմի հետ բանակցել եւ ստորագրել այդ համաձայնագիրը: Ինչ է նշանակում հայ-ռուսական բանակցություն, ըստ էության բոլորի համար է մոտավորապես պարզ: Որպես կանոն, այդ բանակցությունների արդյունքում ստացվում է այն, որ Հայաստսսնն ինչ որ բւսն փոխանցում է, հանձնում կամ լավագույն դեպքում վաճառում Ռուսաստանին:
Եթե խոսքը վերաբերում է միացյալ զորախմբի շուրջ բանակցություններ սկսելուն, ապա մեղմ ասած մտավախություն է առաջանում, որ այս անգամ այդ ինչ որ բանը կարող է կապված լինել Հայաստանի բանակի հետ: Իսկ բանակը ըստ էության մնացել է Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության, ըստ էության, վերջին եւ միակ երաշխիքը, որի վերաբերյալ, սակայն, հատկապես ապրիլյան պատերազմից հետո գործ ենք ունենում հերթական վտանգավոր եւ անհասկանալի, հանրության համար մեղմ ասած ոչ թափանցիկ գործընթացի հետ:
Նախ՝ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համաձայնագրի վավերացումն էր, այժմ ահա միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման բանակցությունը: Ինչպես ՀՕՊ դեպքում այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի վերջո ով եւ ինչպես է որոշում կայացնելու Ադրբեջանից հայկական երկնքին սպառնալիքների դեպքում, այդպես էլ անհասկանալի է, թե ինչ է անելու միացյալ ՀՕՊ-ը, կռվելո՞ւ է ի վերջո Ռուսաստանն Ադրբեջանի դեմ, եթե այն սպառնա Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությանը, թե ոչ: Ով է հրամաններ արձակելու, ինչպես, ինչ սկզբունքով:
Գուցե այդ բոլոր հարցերը դեռ պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, սակայն քանի որ կա հայ-ռուսական բանակցությունների դառը փորձը, եւ առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ըստ էության նաեւ զուտ ոլորտից բխող տրամաբանությամբ զգալիորեն փակ մաս Ենթադ-րող բանակցությունների, միա-ցյալ զորախմբի շուրջ ստեղծված իրավիճակը հանդիսանում է իսկապես լուրջ մտահոգությունների առարկա:
Խնդիրն այն է, որ ապրիլյան պատերազմում Հայաստանը ըստ էության պարտությունից խուսափեց այն պատճառով, որ ի տարբերություն հայկական դիվանագիտության, արտաքին քաղաքականության, բանակը կարողացավ կայացնել ինքնուրույն որոշումներ եւ իրականացնել ինքնուրույն քայլեր, մեկ-Երկու օրվա ընթացքում ոչ միայն շրջելով հարձակման ուղղությունը եւ հակառակորդին պարտադրելով արդեն պաշտպանություն, այլ նաեւ ուղղելով նույն այդ դիվանագիտության, արտաքին քաղաքականության երկու-երեք տարիների կոպիտ բացթողումները եւ սխալները:
Եվ Երբ խոսք է գնում այնպիսի զարգացումների մասին, որոնք կարող են մեծացնել հայկական բանակի որոշումների, գործո-ղությունների հարցում ռուսական մասնակցության չափաբաժինը կամ շահաբաժինը, ապա հաշվի առնելով Ռուսաստանի վերջին տարիներին մեղմ ասած ոչ դաշնակցային քաղաքականությունն ու դրա հետեւանքները, առաջանում են ազգային անվտանգության հուսալիության եւ կանխատեսելիության հարցում առկա ռիսկերի վերաբերյալ լուրջ կասկածներ ու մտահոգություններ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացե թերթի այս համարում: