21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Գերազանց վերջաբան. Փաստ

Պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մտնելու ծրագրերը տապալվեցին, և Վիկտոր Դալլաքյանը կուսակցաշինության հարցում «մենակ ու որբ» մնաց: Խոսակցություններ եղան, թե Սեյրանին հասկացրել են, որ իր դեմ կոմպրոմատներ կան և այլն: Բայց անցյալ շաբաթավերջին սրընթաց զարգացումներ եղան:

Թերթի աղբյուրի տվյալներով` Օհանյանի մտերիմ ընկերներից երեքը նախ հանդիպել են ՀՀ նախագահին գեներալի հետ հաշտության եզրեր գտնելու ակնկալիքով, այնուհետ` դրական պատասխան ստանալով, հանդիպել են Օհանյանի հետ և համոզել, որ պետք չէ վտանգավոր խաղերի մեջ մտնել:

Ինչևէ, նրանց երկար զրույցը գերազանց վերջաբան է ունեցել: Օհանյանն այլևս ընդդիմադիր դիրքերից հանդես չի գա: Որոշվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա ՀՀԿ-ի ցուցակով կդառնա պատգամավոր’ ընդգրկվելով ցուցակի առաջին տասնյակի մեջ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ