ՀՔԱՎ տեղեկանքը՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո իրավապահ մարմինների գործողությունների մասին
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն է հավաքագրել` «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավմանը հաջորդած 14 օրերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ: ՀՔԱՎ գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես` պաշտոնական աղբյուրներից, ԶԼՄ-ներից եւ քաղաքացիներից տեղեկատվություն է հավաքվել 2016 թ. հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում բերման ենթարկված, ձերբակալված եւ հետագայում […]