«Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկը ազատության մեջ է
«Սասնա ծռեր» խմբի անդամներից Գեւորգ Մելքոնյանին ազատ են արձակել ստորագրության դիմաց։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Թորոս Սեֆիլյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը։ «Ժողովուրդ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել, այս պահին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց են թողել նրան… Այս պահիս այսքանը»,- նշել է նա: