Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ է նշանակել
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Սամվել Համբարյանը: Այս մասին լուրը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից: Նշենք , որ երեկ ոստիկանապետի հրամանով Բաղրամյանի պետի պաշտոնից ազատվել էր գնդապետ Մանվել Դավթյանը։