30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շավարշ Քոչարյանը չի ժխտում , որ «Սասնա ծռերի» գործողություններն ազդել են ԼՂ հարցի վրա

«ԼՂ բանակցություններն ընթանում են, թեեւ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ խոսում է մի բան, իսկ հետագայում բոլորովին այլ բաներ է ներկայացնում»,- այս մասին, այսօր Կառավարության նիստից հետո  լրագրողներին ասաց  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից արդեն քայլեր են կատարվել այդ բանակցությունների արդյունքները  վիժեցնելու ուղղությամբ:

Հարցին, թե օգոստոսի 10-ին Ռուսաստանում կայանալիք  Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո  ղարաբաղյան հարցում ակնկալո՞ւմ են որեւէ փոփոխություն  Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այնտեղ ամեն ինչ շատ հստակ է: Կա երկու հարթություն, մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիենայում, դրանից հետո Սանկտ Պետերբուրգում: Այսինքն` խոսքը վստահության մթնոլորտի ստեղծման մասին է, որն առաջարկել են համանախագահող երկրները: Իսկ դա, առաջին հերթին, նշանակում է՝ շփման գծում չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն: Երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ այս բոլոր հարցերը լուծվեն»:

«Սասնա ծռերի» գործողություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԼՂ բանակցությունների վրա, այս հարցին էլ Քոչարյանն, ըստ էության, չժխտեց, որ «Սասնա ծռերի» գործողություններն ինչ-որ կերպ ազդեցություն են ունենալու Ղարաբաղյան հարցում:

Փոխնախարարը նկատեց. «Պահանջներից մեկը, որը նրանք բարձրացրել էին, նաեւ կապված էր ղարաբաղյան հիմնախնդրի հետ, դա կա: Թե ինչպես դա կազդի, դժվարանում եմ ասել»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ