28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագների կապակցությամբ

«Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանում կարող է դժգոհոթյան նոր ալիք բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման կապակցությամբ» այս  մասին այսօր լրագրողների հետ հանսդիպման ժամանակ նշեց  Հայաստանի սպառողների միության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Չիլինգարյանի խոսքով՝ժողովրդի սոցիալական խնդիրներն ու թանկացումներն են հանգեցրել «Սասնա ծռեր» խմբի ապստամբությանը:

«Եթե մեր իշխանությունները ուզում են բացառել նմանատիպ իրավիճակի կրկնությունը, ճիշտ կլինի ճկուն մոտեցում դրսեւորել սակագների հարցում»,- ասաց  Չիլինգարյանը:

Նա տեղեկացրեց , որ Կառավարության հուլիսի 29-ի որոշումով էլեկտրաէներգիայի սուբսիդիաները հատկացվելու են միայն անապահով ընտանիքներին՝ թվով մոտավորապես 112 հազար.«Սա սխալ մոտեցում է, քանի որ շատ ընտանիքներ, որտեղ ոչ ոք չի աշխատում, բայց որոնք որոշակի գումարներ են ստանում, վատ չեն ապրում: Նրանք չեն կարող համարվել անապահով ընտանիք: Միաժամանակ կան ընտանիքներ, որոնք աշխատում են, բայց աննշան եկամուտ ունեն, բայց անապահով ընտանիք չեն համարվում»,- ընդգծեց  Չիլինգարյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ