21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2016

Ովքե՞ր են տագնապ ծնում սահմանային գյուղում. այլմոլորակայիններ թե՞.համայնքի ղեկավարը մանրամասնում է

«Արդեն մեկ շաբաթ է գյուղում տարօրինակ երևույթ կա, ինչ-որ մեկը կամ մի քանի մարդիկ գյուղացիների տանիքներին քարեր են նետում կամ լույս գցում պատուհանից ներս, անհանգստություն կամ վախ առաջացնող երևույթներ են: Համացանցից տեղեկացա իբր մեր գյուղացիները կարծում են, թե գյուղում այլմոլորակայիններ են: Որպես համայնքի ղեկավար հավաստում եմ, որ նման բան չկա: Մեր գյուղացիները պինդ, սահմանապահ մարդիկ […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Սպառնում են սպանել Պուտինին

ԻՊ զինյալները ինը րոպե տեւողության տեսոհոլովակ են ձայնագրել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: YouTube-ում հրապարակված իրենց տեսահոլովակում ահաբեկիչները կոչ են անում ջիհադ սկսել Ռուսաստանում, նաեւ սպառնում սպանել նախագահ Վլադիմիր Պուտինին:    

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս. թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչեւ ժամը 17.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Սեւանի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Շահամիրյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու փողոցների ու նրբանցքների, […]

«Ամեն ինչը դեռ մինչև վերջ հասկանալ է պետք…»

Երկու շաբաթ, երկու զոհ, լիքը վիրավորներ ու թշնամացած հասարակություն… Սա դեռ հաշվարկելի կորուստներն են։ Ցավոք, սրանից շատ ավելի վատ երևույթներ էլ տեսա։ Շատ վատ։ Բայց այդ ամեն ինչը դեռ մինչև վերջ հասկանալ է պետք։ Վերլուծել, գնահատել, դասեր քաղել… Այսօր բոլորս պարտվեցինք, բայց ոչինչ։ Նորից է պետք սկսել։ Նորը կկառուցենք։ Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը։ […]

40 հազար մարդ Քյոլնում սատարել է Էրդողանին

Գերմանական Քյոլնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սատարող ցույցի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գերմանիայում, Ֆրանսիայում իրագործված ահաբեկչությունների եւ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետեւանքով զոհվածների հիշատակը: Տեղի ունեցած ակցիայից հետո ներկաների համար ընթերցվել է Թուրքիայի նախագահի ուղերձը, որում Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայում բնակվող թուրքերին՝ իրեն սատարելու համար համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ սատարող ակցիային զուգահեռ քաղաքում Էրդողանի դեմ […]

Հզոր երկրաշարժ Ադրբեջանում . զգացվել է նաև Հայաստանում և Արցախում

Սույն թվականի օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08.46-ին (Գրինվիչի ժամանակով` 04.46) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.370 և արևելյան երկայնության 48.130: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի