Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է երկողմ օրակարգի հարցերը

Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին եւ քննարկել երկողմ օրակարգի հարցերը: ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով արտգործնախարար Նալբանդյանին՝ վարչապետ Կվիրիկաշվիլին ասաց, որ գոհունակությամբ կարելի է նշել, որ, հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, որոնց նպաստում են […]