Թուրքիան Գյուլենին արտահանձնելու պահանջով երկրորդ հայցն է ուղարկել ԱՄՆ

Պաշտոնական Անկարան չափավոր իսլամական գաղափարախոս, «Հիզմեթ հարեքեթի» շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու պահանջով երկրորդ հայցն է ուղարկել Միացյալ Նահանգներ: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նշվում է, որ արդարադատության նախարարության կողմից պատրաստված երկրորդ հայցում կան ապացույցներն այն բանի, որ Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողված նախաձեռնության հեղինակը Գյուլենի ղեկավարած […]