29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է երկողմ օրակարգի հարցերը

Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին եւ քննարկել երկողմ օրակարգի հարցերը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով արտգործնախարար Նալբանդյանին՝ վարչապետ Կվիրիկաշվիլին ասաց, որ գոհունակությամբ կարելի է նշել, որ, հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, որոնց նպաստում են բարձրաստիճան փոխայցելությունները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Վրաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացումը եւ ընդլայնումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-վրացական համագործակցության օրակարգի բազմաթիվ հարցեր՝ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, առեւտրատնտեսական փոխգործակցության, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային փոխանակումների խթանման, տուրիզմի զարգացման վերաբերյալ: Այս առումով կարեւորվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։

Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման եւ վիրահայությանը հուզող խնդիրների շուրջ։

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման հարցերին։

Էդվարդ Նալբանդյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որը հնարավորություն կստեղծի առաջ մղելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ