Դոլարն աննշան թանկացել է, իսկ եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 4-ին, կազմել է 476.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.78 դրամ (նվազել է 3.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.10 դրամ (նվազել է 2,02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 317.03 դրամ, ոսկի՝ 20,803.26 դրամ, պլատին՝ 17,987.2 դրամ։
Օգոստոսի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: