Հաշմանդամություն ունեցող երեխան պետք է Հայաստանում տեսնի իր ապագան/վիդեո/
«Վիճակագրությունը շատ թերի է հաշմանդամություն ունեցող անձանց մասով` ունենք ինչ-որ թվեր, ըստ որի 202 000-ից ավել գրանցված մարդ կա, որպես հաշվանդամ, որից մոտավորապե 8 000-ը մանկահասակ երեխաներ են»,-այսօր`օգոստոսի 3-ին,«Հենարան»մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց`հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող`«Ունիսոն»Հկ նախագահ Արմեն Ալավերդյանը:
ՀԿ նախագահը նշեց նաև, որ շատ կարևոր է մինչև խնդիրների լուծմանը անցնելը հասկանալ, թե ինչ զանգվածի և ինչ խնդիրների հետ գործ ունեն, բայց այս դեպքում տվյալները չկան կամ լավագույն դեպքում մոտավոր են:
Կազմակերպությանը ներկայացնում են, որ աշխատունակ հաշվանդամների թիվը կազմում է հաշվանդամների մոտ 9%-ը, որը փոփոխման չի ենթարկվում և շատ խափուսիկ է:
«Հաշմանդամություն ունեցող երեխան պետք է Հայաստանում տեսնի իր ապագան, այսինքն` աշխատանք,ընտանիք և այլն և այլն :Այս ամենի կայացման համար բնականաբար պետք է կրթություն,մեզ մոտ արդեն երկար ժամանակ է ինչ գործում է ներառական կրթության համակարգ, որի արդյունքներին նայելիս միայն զարմանք կարող է առաջանալ, որ Հայաստանում` այս հարցում այսքան առաջնընթաց կա :Իհարկե ես միայն ուրախ կլինեմ, որ հենց այդպես էլ լինի , բայց ցավոք պետք է փաստեմ, որ դրանք ուղակի թվեր են և ոչ ավելին»,-եզրահանգեց Ալավերդյանը:
Մանրամասները`տեսանյութում