04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Դաշտաքար գյուղի մոտակա սարալանջին այրվել է 10 հա խոտածածկ տարածք, Վեդի քաղաքի նախկին բաղնիքի մոտակայքում՝ 2500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել 9 բերքատու ծառեր՝ մասնակի, Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 4 կմ-ում՝ 350 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի նախկին անասնագոմերի մոտակայքում՝ 2.5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակի մոտակայքում՝ 3 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շչերբինայի փողոցում՝ 150 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ