17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 26 անգամ.ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւշարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

«Մերսեդես»-ը գլորվել է ձորը. կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 21.53-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ «Ազատի վերելք» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 MZ 300 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Բ., ծնվ․1984թ.) ավտոմեքենան դուրս է […]

Ազատ է արձակվել մեկ պատանդ. ինչպես է անցել գիշերը Խորենացի փողոցում

Մեկ օր է  արդեն Երևանի Խորենացի փողոցում գտնվող ՊՊԾ գնդում  «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի անդամները պատանդ են պահում մի քանի ոստիկանների ոստիկանների։ Գիշերը որևէ գործողություն չի ձեռնարկվել և խաղաղ է անցել: Գիշերը հայտնի է դարձել, որ զինված անձինք ազատ են արձակել եւս մեկ պատանդի։ Մեր տեղեկություններով, այս պահին նրանց մոտ են գտնվում վեց ոստիկաններ, այդ […]

Պուտինն ու Էրդողանը, հնարավոր է, հանդիպեն օգոստոսի սկզբին

Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը կհանդիպեն օգոոստոսի սկզբին, հայտնել է թուրքական  NTV-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահական ապարատում իր աղբյուրին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը ցավակցել է Էրդողանին՝ հեղաշրջման փորձի ժամանակ ունեցած զոհերի համար։ «Հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն է […]

Ով էր այսօր սպանված ոստիկանության գնդապետը /ֆոտո/

Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Արթուր ՎԱՆՈՅԱՆ Հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից […]

Խորենացու փողոցի մի հատվածում երթեւեկությունը դադարեցված է անորոշ ժամանակով

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ անորոշ ժամանակով դադարեցված է երթեւեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչեւ Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում: Նշված ճանապարհահատվածով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է Տիգրան Մեծ պողոտայով եւ Սասունցի Դավիթ փողոցով:

Գրոհի կամ այլ ակտիվ գործողությունների հրաման տրված չէ.ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը: «Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց […]

Բռնության ճանապարհով դրական բանի չեն հասնի. Լարիսա Ալավերդյան

  «Հույս ունեմ, որ այս ամենը խաղաղ հանգուցալուծում կստանա:  Ինչքան էլ դեմ լինեմ Սեֆիլյանի ձերբակալմանը, այս մեթոդները դրական համարել չեմ կարող: Ես կտրուկ, համակարգային փոփոխությւնների կողմնակից եմ, բայց այս մեթոդներն անարդյունավետ են», – անդրադառնալով  այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զինված  գործողություններին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Վերջինս շեշտեց` պատմության դասերից  կարող ենք հասկանալ` այսպիսի բաները […]

«Ժիրայր Սեֆիլյանի ազատման պահանջն այս պարագայում ուլտիմատում է»

«Եթե գնահատելու լինենք այդ գործողությունները, պետք է ասենք ` նրանք անօրինական կերպով մուտք են գործել պարեկապահակային ծառայության գնդի տարածք և հարձակում են գործել: Եթե ռադիկալ գնահատական տանք այդ մարդկանց իրականացրած արարքին` պետք է ասել` դա ահաբեկչական ակտ է կամ դիվերսիա: Ակնհայտ է, որ այդ մարդիկ ադեկվատ ճանապարհ չեն ընտրել` իրենց առաջ դրած խնդրին լուծում տալու համար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի