17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու. Աղվան Վարդանյան.Yerkir.am

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց. կան վիրավորներ: Կատարվածի վերաբերյալ Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Ծայրահեղական մտածողությունը ընդհակառակը […]

Երբ դու զինված ներխուժում ես իրականացնում ու պատանդներ վերցնում, դու դառնում ես շարքային ԱՀԱԲԵԿԻՉ

Լավ, այս ամենի իմաստը ո՞րն է: Սա կոչվում ի սկզբանե պարտվողական ռազմավարություն: Հենց այն պահից, երբ դու զինված ներխուժում ես իրականացնում ու պատանդներ վերցնում, դու դառնում ես շարքային ԱՀԱԲԵԿԻՉ, իսկ ահաբեկիչների հետ չեն բանակցում: Նրանց ուղակի ոչնչացնում են: Լավ մտաք ՊՊԾ զորամաս, ՀՀ քաղաքացի մի քանի զինվորանակի վնասեցիք, Աստված չանի զոհեր եղան, հետո ի պատասխան […]

Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել․ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ: Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և […]

Որևէ բարոյական իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից. Նաիրա Զոհրաբյանը զինված ապստամբության մասին

««Սասնա Ծռեր» խմբավորման տարածած հաղորդագրությունը չի կարող մտահոգություն չառաջացնել»,-Henaram.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Քաղաքական գործչի փոխանցմամբ` այսօր, երբ լայնամասշտաբ պատերազմի վտանգն արդիական է, շատ վտանգավոր է նման արկածախնդրությունների դիմելը, քաղաքացիական պատերազմի փորձ հրահրելը: «Հստակ է մի բան. այն խմբավորումը, այն քաղաքական ուժը, որն իր հետևում չունի էլ […]

Հալեպում տասնվեցամյա հայ պատանի է զոհվել

Հալեպում պատահական փամփուշտը խլել է տասնվեցամյա հայ պատանու կյանքը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը: «Հուլիսի 15-ի ուշ գիշերին Թուրքիոյ մէջ տեղի ունեցած յեղաշրջման փորձի ուրախութեան որպէս արդիւնք, Հալէպի բոլոր ծայրամասերուն մէջ կրակոցի ձայներ լսուեցան, որոնց հետեւանքով ուղեկորոյս փամփուշտ մը պատճառ դարձաւ տասնվեցամեայ Գր իգոր Մինասեանի նահատակութեան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրում է «Գանձասար»-ը: Պատանուն հողին […]

Օսիպյանը և գեներալ Եղիազարյանը պատանդ են. Վարուժան Ավետիսյանը փոխանցեց ապստամբների հիմնական պահանջը

«Մեր հիմնական պահանջը իշխանության հանձնումն է ժողովրդի վստահության կառավարությանը և մեր  պահանջը` Ժիրայր Սեֆիլյանը պետք է գա էստեղ: Մենք ոչ ծանր վիրավոր ունենք մեզ մոտ, որի օգնություն են ցույց տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այսօր զինված ապստամբություն իրականացրած «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Ավետիսյանը ընդգծեց, որ չեն նահանջելու և այս պահին 7 […]

Բերման են ենթարկվել Լևոն Բարսեղյանը և Պետրոս Մակեյանը

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին տարել են ոստիկանություն: «Ինձ տանում են ոստիկանություն՝ առանց հիմքի, Շիրակի վարչություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Բարսեղյանը: Ավելի վաղ Բարսեղյանը տեղեկացրել էր, որ գալիս է Երևան, երբ հասել է Ագարակի մոտ ու ոստիկանները կանգնեցրել են իր մեքենան: Այսօր առավոտյան Ոստիկանության Արթիկի բաժին բերման է ենթարկվել նաև «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության […]

Մի խումբ զինված անձինք մուտք են գործել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք. ԱԱԾ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:
 Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ […]

Արթուր Աբրահամ-Թիմ-Ռոբին Լիհաուգ մենամարտը տեղի կունենա այսօր

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) մենամարտն այսօր  է՝ հուլիսի 16-ին, Բեռլինի “Մաքս Շմելինգ” մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ): Նախօրեին Բեռլինում կայացել է բռնցքամարտիկների  կշռման  արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում  է 76,2 կգ, Թիմ-Ռոբին Լիհաուգը՝ 76,0 կգ: Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TV-ի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի