06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որևէ բարոյական իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից. Նաիրա Զոհրաբյանը զինված ապստամբության մասին

««Սասնա Ծռեր» խմբավորման տարածած հաղորդագրությունը չի կարող մտահոգություն չառաջացնել»,-Henaram.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Քաղաքական գործչի փոխանցմամբ` այսօր, երբ լայնամասշտաբ պատերազմի վտանգն արդիական է, շատ վտանգավոր է նման արկածախնդրությունների դիմելը, քաղաքացիական պատերազմի փորձ հրահրելը:

«Հստակ է մի բան. այն խմբավորումը, այն քաղաքական ուժը, որն իր հետևում չունի էլ չեմ ասում հարյուր հազարավոր, առնվազն տասնյակ հազարավոր համակիրներ, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու ողջ ժողովրդի անունից: Ժողովրդի անունից խոսելու իրավունք պետք է ունենա այն քաղաքական միավորը, որը մի քանի հազար համախոհներ ունի, իսկ մենք տեսել ենք նշյալ միավորման կողքը Ազատության հրապարակում և տարբեր հարթակներում հավաքված ընդամենը 20-30 առավելագույնը 50 քաղաքացիների»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ  Ազգային անվտանգության տարածածել է հաղորդագրություն, ըստ որի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ