06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օսիպյանը և գեներալ Եղիազարյանը պատանդ են. Վարուժան Ավետիսյանը փոխանցեց ապստամբների հիմնական պահանջը

«Մեր հիմնական պահանջը իշխանության հանձնումն է ժողովրդի վստահության կառավարությանը և մեր  պահանջը` Ժիրայր Սեֆիլյանը պետք է գա էստեղ: Մենք ոչ ծանր վիրավոր ունենք մեզ մոտ, որի օգնություն են ցույց տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այսօր զինված ապստամբություն իրականացրած «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանը ընդգծեց, որ չեն նահանջելու և այս պահին 7 ոստիկան պատանդների թվում երկու բարձրաստիճան պաշտոնյա կա.«Ոստիկանության պետի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանն է, իսկ մյուսը գնդապետ Օսիպյանն է»,-հայտնեց Վարուժան Ավետիսյանը:

Ավետիսյանը նաև նշեց.«Ոստիկան կար սրտի խնդիր ուներ ու թույլ տվեցինք  «Շտապ օգնության»  մեքենան տաներ: Մենք հայրեր ենք ու մեր պահանջները ազգի շահերից են բխում»

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ