17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Երեւանի մյուս թաղամասերում ամեն ինչ հանգիստ է․ Life.ru

Ռուսական Life.ru-ն զրուցել է Ռուսաստանում ՀՀ դեսպանի մամլո խոսնակ Լեւոն Թորգոմյանի հետ։ Վերջինը նշել է, որ Երեւանի մյուս թաղամասերում ամեն ինչ նորմալ է, մարդիկ ապրում են բնականոն կյանքով, որեւէ լարված վիճակ չկա։ Նա նշել է, որ միայն տվյալ հատվածում է իրավիճակը լարված՝ ոստիկաններն այնտեղ աշխատում են։ «Այժմ բանակցություններ են ընթանում՝ զենքը հանձնելու եւ պատանդներին ազատ արձակելու […]

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության Նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

Վաղը պետք է հարսանիք լիներ. Արթուրը զոհվեց այսօր

Henaran.am-ը տեղեկացավ, որ վաղը` հուլիսի 18-ին պետք է կայանար ոստիկանության պարեկապարեկային գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանի տղայի հարսանիքը: Արթուր Վանոյանը զոհվեց այսօր ծառայողակա պարտքը կատարելիս: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան հիմնադիր խորհրդարանի անդամները գրավել են Էրեբունի համայնքի ոստիկանության բազան և պատանդներ վերցրել: Նշենք , որ հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրաձգային վնասվածքներ են […]

Նիսի ահաբեկչության զոհերից 10-ը երեխաներ էին

Ֆրանսիական Նիս քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվեց 84 հոգի։ Նրանցից 10-ը երեխաներ էին։ Նշվում է նաեւ, որ ահաբեկչության արդյունքում 200 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանցից 52-ը դեռ ծայրահեղ ծանր վիճակում են։ Հիշեցնենք, որ ահաբեկիչը բեռնատարով ներխուժել էր ամբոխի մեջ ու կրակ բացել։ Ավելի ուշ տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա վերցրեց […]

ՄԻՊ-ի կոչը լրատվամիջոցներին

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր վաղ առավոտից ուշադրությամբ հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: Կարևորելով խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում զանգվածային լրատվութան միջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին, ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից, զերծ մնալ այսպիսի բարդ իրավիճակներում չստուգված տեղեկություններ տարածելուց: Կարևորում ենք պետական իրավասու մարմինների կողմից հանրությանը հուզող նման իրադարձությունների վերաբերյալ […]

Մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում. Հունան Պողոսյան

Ոստիկանությունն ի վիճակի է վնասազերծել պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակված անձանց։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Վերջինս շեշտեց`   կա 1 զոհ եւ 3 վիրավոր: Հրազենային վիրավորում են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության  փոխգնդապետ  Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Եւս մի քանի մարդ այլ մարմնական վնասվածքներ են […]

Արցախի ժողովուրդը ուղղակի ցնցված է. Արթուր Թովմասյանը` Երևանում կատարվածի մասին

«Արցախի ժողովուրդը շատ վատ է գնահատում Երևանում կատարվածը: Երևանը համայն հայության մարաքաղաքն է: Եթե զենք ունեն ու ունեն զինամթերք թող գան Արցախ ու ոչ թե անմեղ ոստիկանի արյուն թափեն ու դեռ չգիտենք ինչ է լինելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը: «Արցախի ժողովուրդը ուղղակի ցնցված է, որովհետև […]

Հայտնի է զոհված ոստիկանի անունը

Հայտնի է այսօր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետեւանքով զոհված ոստիկանի անունը: Ինչպես հաղորդել է «Երկիր մեդիան» , զոհված ոստիկանը նույն գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանն է:

Հարցերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Մհեր Շահգելդյան

  «Մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացումներին», – անդրադառնալով  այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զինված  գործողություններին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց  պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Վերջինս շեշտեց չի ժխտում` Հայաստանում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց հարցերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: «Մենք միշտ կողմակից ենք եղել քաղաքական պայքարի խաղաղ միջոցներին:   Կյանքը և միջազգային պրակտիկան  ցույց  են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի