06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի ժողովուրդը ուղղակի ցնցված է. Արթուր Թովմասյանը` Երևանում կատարվածի մասին

«Արցախի ժողովուրդը շատ վատ է գնահատում Երևանում կատարվածը: Երևանը համայն հայության մարաքաղաքն է: Եթե զենք ունեն ու ունեն զինամթերք թող գան Արցախ ու ոչ թե անմեղ ոստիկանի արյուն թափեն ու դեռ չգիտենք ինչ է լինելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը:

«Արցախի ժողովուրդը ուղղակի ցնցված է, որովհետև ուզում ենք ունենալ կայուն Հայաստան: Արցախի հարցը պետք է առաջնային համարել: Թշնամին, երբ գիտի, որ Հայաստանում լարվածություն է ու ներքին խմորումներ կան ավելի ակտիվ է լինում»,-ընդգծեց Արթուր Թովմասյանը:

«Ես ցանկանում եմ, որ ամեն բան խաղաղ լուծվի և բռնություն չլինի և գործողությունների հեղինակներն էլ անփորձանք ապրեն ու իրավական առումով պատասխանատվություն կրեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ