Հարցերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Մհեր Շահգելդյան
«Մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացումներին», – անդրադառնալով այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զինված գործողություններին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Վերջինս շեշտեց չի ժխտում
` Հայաստանում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց հարցերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով:
«Մենք միշտ կողմակից ենք եղել քաղաքական պայքարի խաղաղ միջոցներին: Կյանքը և միջազգային պրակտիկան ցույց են տվել, որ նմանատիպ իրավիճակներում կարող են լինել անմեղ զոհեր, ինչն անթույլատրելի է: Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կստանա, և հնարավոր կլինի խուսափել ողբերգական ու անթույլատրելի հետևանքներից, առավել ևս, որ երկու կողմերն էլ հայ են», – նշեց Մհեր Շահգելդյանը: