15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազատ է արձակվել մեկ պատանդ. ինչպես է անցել գիշերը Խորենացի փողոցում

Մեկ օր է  արդեն Երևանի Խորենացի փողոցում գտնվող ՊՊԾ գնդում  «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի անդամները պատանդ են պահում մի քանի ոստիկանների ոստիկանների։

Գիշերը որևէ գործողություն չի ձեռնարկվել և խաղաղ է անցել:

Գիշերը հայտնի է դարձել, որ զինված անձինք ազատ են արձակել եւս մեկ պատանդի։ Մեր տեղեկություններով, այս պահին նրանց մոտ են գտնվում վեց ոստիկաններ, այդ թվում՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ Վիրավորում է ստացել նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ