15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Մերսեդես»-ը գլորվել է ձորը. կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 21.53-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ «Ազատի վերելք» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 MZ 300 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Բ., ծնվ․1984թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Հ. Բ.-ն տեղափոխվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ