05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

«Օպելը» բախվել է էլեկտրասյանը. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Հուլիսի 25-ին, ժամը 03.26-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակ մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 34 MO 413 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 39-ամյա Վ. Մ.) բախվել է Օզանյան փողոցի տնակներից մեկի մոտակայքում գտնվող էլեկտրասյանը, ինչի […]

Կառավարությունում տեղի է ունեցել կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի հիմնախնդիրներին եւ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Նշենք, որ 2016 թ. հուլիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին՝ նախապատրաստել հանրակրթության հիմնախնդիրների եւ բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների թեմայով խորհրդակցություններ եւ դրանցից բխող փոփոխությունների ժամանակացուցային […]

Երեւանում որդին վիճել է հոր հետ եւ սպանել նրան

Երեւանում օրեր առաջ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն: Քննչական կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 21-ին Երևանի բնակիչ Վ. Թումասյանը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իրենց բնակարանում հայրը՝ Ա. Թումասյանը, վայր է ընկել, որի հետեւանքով  ստացել է մարմնական վնասվածքներ: Ահազանգով նշված բնակարան մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրել է վերջինիս […]

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում անցած էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: WTI տեսակի թեթեւ նավթի օգոստոսյան ֆյուչրսները Նյու Յորքի ապրանքային բորսայում նվազել են 0.29 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 44.06 դոլարի: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.26 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 45.57 դոլարի:

Երեք անձի մեղադրանք է առաջադրվել Սարի թաղում ոստիկանների դեմ բռնությունների համար

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության վարույթում շարունակվում է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների  արդյունքում պարզվել է եւս 3 անձի ինքնություն, ովքեր  մասնակցություն են ունեցել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմանը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, […]

Թուրքիայում ձերբակալվելու ենթակա լրագրողների ցուցակում ներառվել է հայ լրագրող Հայկո Բաղդատը

Թուրքիայի սոցիալական ցանցերում տարածվել է մի ցուցակ, որի մեջ նշված են լրագրողների անուններ, որոնք պետք է ձերբակալվեն:  Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը հայտնում է, որ տեղեկությունը սկսել են տարածել այն օգտատերերը, որոնք սերտ կապեր ունեն իշխանական շրջանակների մեջ: Օրինակ՝ Twitter-ում  «Başkentçi» անունով օգտատերը հրապարակել է 73 լրագրողի անուն: Այս ցուցակում ներառվել է նաև հայ լրագրող, հոդվածագիր […]

Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ «ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուգասզյանի եւ մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ, եւ օրենքով սահմանված կարգով ուղարկվել են […]

Ձերբակալվել է 6 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ, այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ անկարգություններին մասնակցություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ […]

Մեսսին ներկել է մազերը (ֆոտո)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում իր  ոճային փոփոխություններով զարմացնել երկրպագուներին: Մորուք թողնելուց հետո արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է ներկել մազերը։ Արդեն շիկահեր Մեսսիի լուսանկարը «Instagram»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է ֆուտբոլիստի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի