27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում ձերբակալվելու ենթակա լրագրողների ցուցակում ներառվել է հայ լրագրող Հայկո Բաղդատը

Թուրքիայի սոցիալական ցանցերում տարածվել է մի ցուցակ, որի մեջ նշված են լրագրողների անուններ, որոնք պետք է ձերբակալվեն:  Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը հայտնում է, որ տեղեկությունը սկսել են տարածել այն օգտատերերը, որոնք սերտ կապեր ունեն իշխանական շրջանակների մեջ:

Օրինակ՝ Twitter-ում  «Başkentçi» անունով օգտատերը հրապարակել է 73 լրագրողի անուն: Այս ցուցակում ներառվել է նաև հայ լրագրող, հոդվածագիր Հայկո Բաղդատի անունը: Վերջինս նշելով, որ իրավիճակը ծիծաղելի է, հույս է հայտնել, որ այս անսպասելի ողբերգությունը հաղթահարելով, ավելի շատ են պայքարելու ժողովրդավարության համար:

Թուրքական մեկ այլ կայք՝ «internethaber»-ը, ուշադրություն է հրավիրում Twitter-ում Բաղդատի վերջին գրառման վրա, որտեղ նա գրել էր, որ կիսագործնական այցով Աթենք եմ գնում և չասեն, թե ինքը փախել է:

Կայքը նշում է, որ ձերբակալվելու են  այ լրագրողները, որոնք, ըստ պնդումների, առնչություն ունեն գյուլենական համայնքի հետ:

Նշենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը ձախողվել էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման փորձի մեջ մեղադրել էր ամերիկաբնակ թուրք կրոնական գործիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ստեղծած շարժումը, որին թուրքական լրատվամիջոցներն անվանում են զուգահեռ կառույց կամ ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն: Հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիայով մեկ սկսվեցին ձերբակալությունների մեծ ալիք, պետական տարբեր գերատեսչությունների շուրջ 45 հազար աշխատակից ազատվեց աշխատանքից և/կամ ձերբակալվեց:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ