06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանում որդին վիճել է հոր հետ եւ սպանել նրան

Երեւանում օրեր առաջ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 21-ին Երևանի բնակիչ Վ. Թումասյանը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իրենց բնակարանում հայրը՝ Ա. Թումասյանը, վայր է ընկել, որի հետեւանքով  ստացել է մարմնական վնասվածքներ: Ահազանգով նշված բնակարան մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրել է վերջինիս մահը:

Դեպքի առթիվ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն. Դատաբժշկի կողմից դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր՝ ախտորոշվել է գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում, մեխանիկական շնչահեղձություն, գլխուղեղի եւ պարանոցի փակ բութ վնասվածք, ողնաշարի կրծքային 1-ին ողի կոտրվածք եւ այլ վնասվածքներ: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Թումասյանի հետ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է որդին, որի ընթացքում էլ նրան պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև արյունոտ հողաթափեր, որոնք պատկանել են Վ.Թումասյանին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Թումասյանին հուլիսի 25-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ