06 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Զինված խումբը շարունակում է գրաված պահել ՊՊԾ գնդի տարածքը.Խորենացի փողոցի լուսաբացը

Այսօր 9-րդ օրն է, որ  Երեւանի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության  ՊՊԾ գնդի տարածքը վերցվեց «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբավորման կողմից: Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Խմբի անդամները զենքերը վայր չեն դրել: Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում։ Նշենք, որ երեկ՝  երեկոյան […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է […]

Չավուշօղլուն հայտարարել է, որ Բաքվում քննարկել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու մասին հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրում կատարված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` Չավուշօղլուն հայտարարել է, որ իր բնորոշմամբ գյուլենականների հրահրած հեղաշրջման փորձից առաջ Ադրբեջան կատարած այցի գլխավոր թեմաներից մեկը եղել է Հայաստանի և Ադրբեջանի […]

Ոստիկանությունը հրապարակել է մեքենաները այրելու տեսանյութը /վիդեո/

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այսօր այրել է գնդի 3 ծառայողական մեքենա: Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի […]

Հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց Ռիո

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց օլիմպիական մայրաքաղաք: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Հուլիսի 25-ին` կեսգիշերին, հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները, Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին Օլիմպիական խաղերին: Ծանրորդների թիմը գլխավորում էր հավաքականի գլխավոր մարզիչ` Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն` աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ` Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների […]

Ինչպիսին է աշխարհի ամենամեծ կրծքերն ունեցող կինը /ֆոտո/

Էննի Հոկինս-Տերները 57 տարեկան է։ Նա վերջին 17 տարիներին համարվում է աշխարհի ամենամեծ կրծքեր ունեցող կինը։ Կինը վաստակում է իր կրծքերի շնորհիվ, նա կայք ունի, որտեղ բաց լուսանկարներ է տեղադրում եւ հենց դրանով էլ գումար է վաստակում։

Քրգործ է հարուցվել քննիչների կողմից կնոջն ինքնասպանության փորձի հասցնելու կապակցությամբ

Այս տարվա հունվարի 22-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աթոյան եւ Նոր Արեշ փողոցների խաչմերուկում Լաուրա Գ.-ն իր վարած ավտոմեքենայով, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո վարորդ Լաուրա Գ.-ն, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է դեպքի վայրից: ՀՔԾ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի […]

Երեւանի արհեստական ջրավազաններում լողալու արգելքը կխստացվի. վտանգավոր է

Երեւանի արհեստական ջրավազաններում լողալու արգելքը կխստացվի: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական խորհրդակցության ժամանակ նշել է, որ առողջապահության վարչությանը եւ համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ առնել վերոնշյալ տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, նաեւ իրազեկել դրանցում լողալու հնարավոր վտանգների մասին: Նշվել է, որ հատկապես երեխաներն ու պատանիները ամռան այս շոգ օրերին […]

Մանչեսթեր Յունայթեդ-Մանչեսթեր Սիթի հանդիպումը չի կայանա

Չեղյալ է հայտարարվել «International Champions Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակներում կայանալիք՝  Մանչեսթեր Յունայթեդ-Մանչեսթեր Սիթի հանդիպումը: Պատճառը վատ եղանակն է, հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։ Վերջին շրջանում Պեկինում անընդհատ ամպրոպներ են, հանգստյան օրերին ուժեղ անձրևներ են եկել։ Արդյունքում ակումբներն ու կազմակերպիչները որոշել են չանցկացնել հանդիպումը։ Այդ հանդիպումը գրավել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը, քանի որ երկու թիմերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի