05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-30-ը շրջանների մեծ մասում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-30-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի […]

Չինաստանում ծնվել են Հյուսիսը, Հարավը, Արեւելքն ու Արեւմուտքը /ֆոտո/

Չինաստանցի 27-ամյա ուսուցչուհին քառյակ է լույս աշխարհ բերել ու նրանց անվանել Հյուսիս, Հարավ, Արեւելք եւ Արեւմուտք։ Թե ինչու է կինը նման օրիգինալ անուններ ընտրել փոքրիկների համար, հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ փոքրիկների սեռը։  

Հուլիսի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 26-ին, ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ ժող. նկարիչ Փարավոն Միրզոյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝ հյուրերն իրենց խոսքն ու գնահատականը կներկայացնեն վերջին օրերին զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին և  այն  ինչպիսի՞ հոգեբանական ազդեցություն է ունեցել հասարակության վրա: Հուլիսի 26-ին, ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կըհյուրընկալվի Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: ԹԵՄԱ՝ […]

‹‹Կողմնակից չեմ զենքով հարց լուծելու տարբերակին››

‹‹Չեմ ուզենա բոլոր եզդիների անունից խոսել: Ստեղծվել է դժվարին իրավիճակ: Այս մարչդիկ կոչ են անում համախմբվել, բայց ու՞ր է գաղափարը: Պիտի ասեն՝ ինչ գաղափար կա, որ հասկանանք՝ պե՞ք է համախմբվել դրա շուրջ: Այս իրավիճակը , անշուշտ, որոշ թերությունների պատճառով է եղել: Ժողովուրդը դժգոհ է, որ փողոց է դուրս եկել, բայց բռնությամբ հարցեր չեն լուծում››, – […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. հուլիսի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, 190 համարների և նրբանցքի, Կարապետյան, Պարսեղովի, Ռոստոմյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]

Հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի. Սերժ Սարգսյան

Հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, շնորհավորել […]

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական թիմը հաղթեց Բուլղարիային և ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հերթական խաղում Հայաստանի հավաքականն ուժերը չափում էր Բուլղարիայի թիմի հետ: Երիտասարդական հավաքականը, Եվրոպայի առաջնության վերջին խաղում 65:61 հաշվով հաղթելով բուլղարացիներին, գրավեց 17-րդ տեղը: Հունական Կալխիդա քաղաքում ավարտվեցին Եվրոպայի երիտասարդների առաջնության B դիվիզիոնի հանդիպումները:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի