06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

‹‹Կողմնակից չեմ զենքով հարց լուծելու տարբերակին››

‹‹Չեմ ուզենա բոլոր եզդիների անունից խոսել: Ստեղծվել է դժվարին իրավիճակ: Այս մարչդիկ կոչ են անում համախմբվել, բայց ու՞ր է գաղափարը: Պիտի ասեն՝ ինչ գաղափար կա, որ հասկանանք՝ պե՞ք է համախմբվել դրա շուրջ: Այս իրավիճակը , անշուշտ, որոշ թերությունների պատճառով է եղել: Ժողովուրդը դժգոհ է, որ փողոց է դուրս եկել, բայց բռնությամբ հարցեր չեն լուծում››, – անդրադառնալով‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած գործողություններին՝  Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‹‹Սինջար›› եզդիների միավորում ՀԿ նախագահ Բորիս Թամոյանը:

 

Վերջինս շեշտեց՝ ցավալի է, որ արյուն թափվեց:
‹‹Ես ցավակցում եմ Վանոյանի ընտանիքին: Կողմնակից չեմ զենքով հարց լուծելու տարբերակին: Բայց, պետք է ասեմ, որ ‹‹ահաբեկիչ›› որակմանն էլ կողմնակից չեմ: Հույս ունենանք,  որ այս ամենը խաղաղ հանգուցալուծում կստանա››, – եզրափակեց Բորիս Թամոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ