05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Ամենակարևորի մասին

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում  գրառել է. «Մեր կյանքում տեղ գտած արատավոր ու բացասական երևույթների պատճառները շատ-շատ են, տարաբնույթ, տարատեսակ: Բայց իմ կարծիքով ամենակարևորը, հիմնականը դա մարդու, քաղաքացու ստացած դաստիարակությունը, գիտելիքներն են ընտանիքում, դպրոցում, ԲՈՒՀ-ում և կյանքում՝ շրջապատում առհասարակ: Ընտանիքում դաստիարակությունը հիմնականում կերցնելն է, հագցնելը, իրենց հրաշքների կամայականությունները, պահանջները, ցանկությունները կատարելը՝ խաղալիքներ, բջջայիններ, համակարգիչներ, ավտոմեքենաներ, […]

Քաղաքական կարծիքը հարկավոր է արտահայտել քվեաթերթիկի միջոցով. Արմեն Ալավերդյան /վիդեո/

«Եթե ամեն մեկն իր տեղում լավ կատարի իր աշխատանքը, մենք չենք ունենա ողբերգական դեպքեր: Ընդհանուր առմամբ՝ ցանկացած տեսակի բռնությանը դեմ եմ: Մեզ մոտ թող բոլոր փոփոխությունները կատարվեն խաղաղ, ընտրությունների միջոցով: Որպես քաղաքացի՝ ցավում եմ կատարվածի համար: Չեմ կարող անտարբեր լինել», – անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից իրականացված գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց   «Ունիսոն» ՀԿ գործադիր […]

Թուրքիայում բազմաթիվ հաստատություններ են փակվել

Հուլիսի 20-ին Թուրքիայում հայտարարված եռամսյա արտակարգ դրության շրջանակներում հրապարակված 1-ին հրամանգրից հայտնի է դարձել այն կազմակերպությունների անունները, որոնց նկատմամբ փակելու որոշում է կայացվել ու իրականացվել: Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի` փակվել է 35 առողջապահական հաստատություն, 934 դպրոց, 109 ուսանողական հանրակացարան, 104 հիմնադրամ, 1025 միություն, 15 համալսարան և 19 արհմիություն: Նշենք, որ բոլոր այս կազմակերպությունների անունները […]

Խոշոր վթար «Շանթ» գործարանի մոտ. 6 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին, ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանում՝ «Շանթ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ  է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հասրաթյան փողոցում՝ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մոտակայքում, «Mercedes C220» մակնիշի 35 AL 039 համարանիշի (վարորդ՝ […]

Նոյեմբերյանում մեքենան ընկել է ձորը.կան վիրավորներ

Հուլիսի 24-ին, ժամը 18.39-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյանի սար տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Կոզմանթալա» հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MM 938 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից […]

Ներսիկ Նազարյանին նոր պաշտոն են տվել

Երեւանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին նոր պաշտոն են տվել։ Հուլիսի 23-ին նա նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետի տեղակալ-Երեւանի փրկարարական վարչության պետ: Նշենք, որ Ներսիկ Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր 2013 թվականի ապրիլին եւ զբաղվում էր բիզնեսով:

Զինված խումբը այրել է ՊՊԾ գնդի ծառայողական մեքենաներից մեկը.Ոստիկանություն/ֆոտո/վիդեո/

Ոստիկանությունը հաղորդում է, որ ոստիկանության պարեկապահակետային (ՊՊԾ) գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: «Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ», – ասված է […]

Ոստիկանությունը քանդում է ՊՊԾ պատերից մեկը.գիշերը հրատապ հայտարարվել էր

Գիշերը «Սասնա ծռեր» խումբը շտապ հաղորդագրություն էր  տարածել, որում նշված էր. «Ոստիկանությունը քանդում է ՊՊԾ պատերից մեկը: Հնարավոր է գրոհ»: Այս պահի դրությամբ Խորենացի փողոցում հանգիստ է:

Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի Մ-16 թիմը՝ առաջատարների շարքում է

Սլովակիայում մեկնարկած շախմատի պատանիների Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն առաջին երկու տուրերում հաղթանակներ է տարել: Առաջին տուրում հայ շախմատիստները 4:0 հաշվով հաղթել են Գերմանիայի երրորդ թիմին, իսկ երկրորդ տուրում 3:1 հաշվով առավելության են հասել դանիացիների նկատմամբ: Հայաստանը թիմային 4 միավորով 9 թիմերի հետ բաժանում է 1-10-րդ տեղերը: Երրորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Ղազախստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի