Դիտավորյալ սպանել են փորձագետին
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը քրեական գործի նկատմամբ՝ տեղեկացնում են, որ ստացվել են գործով մեղադրյալներ Գ. Զոհրաբյանի եւ Ա. Միհրանյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունները, որոնց համաձայն՝ վերջիններս ճանաչվել են […]