Ի՞նչ է քննարկվել ՀՀԿ նիստի ընթացքում.Հրապարակ
«ՀՀԿ նիստը նախորդ օրն ունեցել է պրեամբուլա, որից հետո նոր անդրադարձ է եղել բուն խնդրին: Մոտ 20 րոպե խոսել են ՏԻՄ ընտրությունների մասին: Ի դեպ, ՀՀԿ ծերակույտը տեսել-զգացել է, որ ընտրություններին որեւէ կերպ չի մասնակցում ընտրությունների մեծ գիտակ Հովիկ Արգամիչը, դրանք այլեւս կոորդինացնում են ՀՀԿ այլ «պատասխանատուներ»:
Անդրադառնալով օրվա գլխավոր խնդրին, Սերժ Սարգսյանն ասել է` քանի դեռ գեթ մեկ տոկոս հնարավորություն կա առանց կորուստների, բանակցությունների միջոցով հարցը լուծել, համբերելու ենք: Տեղեկացրել է, որ բանակցային բոլոր «ձեւաչափերը» կիրառում են, այդ թվում՝ եւ ղարաբաղյան հոգեւոր եւ քաղաքական դեմքերին են ներառել. «Սակայն հասկանալի է, որ գործընթացն անվերջ ձգվել չի կարող»:
Ծերերը հարցրել են. կա՞ գեոքաղաքական «հետք»: Սերժ Սարգսյանը կատեգորիկ ժխտել է:
Խոսվել է նաեւ Փարիզում Ալիեւի հետ հանդիպման մասին։ Հարցրել են՝ հնարավո՞ր է հետաձգվի, Սերժ Սարգսյանն ասել է` չեմ կարծում: Թեեւ արդեն լուրեր են շրջում, որ Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կայանալու է Պուտինի հովանու ներքո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում