20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուգասզյանի եւ մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ, եւ օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Գարեգին Չուքասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել է նաեւ, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,-նշել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ Չուքասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Նրանից բացի նույն  օրը կալանավորվել էին նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին եւ Գեւորգ Սարֆարյանները: Մի քանի օր անց սակայն նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ եւ նրանք ազատ արձակվեցին: Մինչ օրս սույն գործի նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ