16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լեհաստան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Պատվիրակությունների ղեկավարներին գագաթնաժողովի անցկացման վայրում դիմավորել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան: ՀՀ Նախագահը երեկոյան Վարշավայում հանդիպում […]

«Արթիկցիների կրած վնասն ավելի շատ է, քան նրանց առաջարկվող փոխհատուցումը»

Արթիկի հեղեղումների արդյունքն այսպես անդառնալի չէր լինի,  եթե ժամանակին սելավատարը պանելներով փակված չլիներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց  «Օգնենք սահմանամերձ գյուղերին» նախաձեռնության անդամ  Մաքսիմ Սարգսյանը: «Նախկին քաղաքապետի օրոք պանելներով փակվել է սելավատարը, որպեսզի ելակ աճեցվի, ինչը ըստ տեղի բնակիչների՝ անօրինական է: Երբ սկսել է տվյալ օրվա հեղեղը, քարերը եկել,  հասել են փակված […]

Խոստովանական ցուցմունքներ են կորզել բռնությունների սպառնալիքի տակ.Քրգործ է հարուցվել

Գողություն կատարելու մեջ մեղադրվող, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 19-ին՝ […]

Այս տարվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 10 տոկոսով

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով: Վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ Մաքսիմ Յուրիի, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: […]

Ժիրայր Սեֆիլյանը կմնա անազատության մեջ.առանց պաշտպանի նիստ է կայացել

Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 7-ին առանց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա պաշտպանի  նիստ է անցկացրել եւ որոշել  մերժել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու բողոքը: Նշենք, որ հուլիսի 7-ին Արա Զաքարյանը դատարանի դիմաց մեկ ժամ դատական նիստի սկսվելուն  սպասելուց հետո հեռացել էր,   որից հետո դատարանը քննել է բողոքի քննությունը: […]

Լարսի անցակետի փակումը բացասաբար է ազդում առեւտրաշրջանառության վրա. Արծվիկ Մինասյան

 Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին մտահոգում է Ավիափոխադրումների ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունները: Այս մասին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում լչրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մինասյանը: Վերջինս  անդրադարձավ քաղավիացիայի ոլորտում գնագոյացման մեխանիզմներին ու ավիատոմսերի գրեթե կրկնակի թանկացմանը: «Մենք թե կարողությունների հզորացման, թե համակարգի ավելի լավ ուսումնասիրման աշխատանքի մեջ ենք: Սա էկոնոմիկայի նախարարության եւ տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովի, ինչպես […]

Սանկտ Պետերբուրգում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը: Ողջունելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի մասնակիցներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի