10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Լարսի անցակետի փակումը բացասաբար է ազդում առեւտրաշրջանառության վրա. Արծվիկ Մինասյան

 Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին մտահոգում է Ավիափոխադրումների ոլորտում սպառողներին մատուցվող ծառայությունները: Այս մասին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում լչրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մինասյանը:

Վերջինս  անդրադարձավ քաղավիացիայի ոլորտում գնագոյացման մեխանիզմներին ու ավիատոմսերի գրեթե կրկնակի թանկացմանը:

«Մենք թե կարողությունների հզորացման, թե համակարգի ավելի լավ ուսումնասիրման աշխատանքի մեջ ենք: Սա էկոնոմիկայի նախարարության եւ տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովի, ինչպես նաեւ այլ իրավասու մարմինների քննարկման հարցը պետք է լինի»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Այսօր նախարար  Մինասյանը մասնակցում էր Ձեռներեցության հարցերով եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի 9-րդ նիստին, որն անցկացվեց դռնփակ:

Անդրադառնալով այս օրերին Լարսի անցակետի փակման պատճառով գործարարների մոտ առաջացած խնդիրներին, Արծվիկ Մինասյաննը նշեց՝ այո՛,  այդ երեւույթը բացասաբար է ազդում բեռնափոխադրման, առեւտրաշրջանառության վրա հատկապես այս սեզոնին:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ