05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 8-ին, ժամը 22.24–ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Վաղատնի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել քաղաքացու վարած «VOLVOXC 90» մակնիշի 34 TM 214 պետհամարանիշով ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան մոտ 50 մետր հրդեհի բռնկմամբ գլորվել է ձորը. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.40-ին, մարվել՝ 22.54-ին: Մեքենան ամբողջությամբ […]

Ադրբեջանի զինուժն այս գիշեր անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը` անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ: «ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ալիևը Վարշավայում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին

Աշխատանքային այցով Վարշավայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի, ԱՄՆ-ի  եւ Ֆրանսիայի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Չարչարանքով ենք գտնում

«Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծո խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը. քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը: Ուստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր […]

Աստված պիտի երեւա նրանց

«Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, և պիտի երևա նրանց, ովքեր թերահավատ չեն նրա նկատմամբ: Արդարև, անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զորությունը փորձելու համար Աստված հանդիմանում է անզգամներին: Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում» (Իմստ. 1։2-4)։

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի հավաքական թիմերի բաժինը, նախապատրաստվելով 2018 թ, Աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին՝ Պլզեն քաղաքում:

Ալոեի օգտակար հատկությունները

Օրգանիզմի թունազերծումը շատ կարևոր է, քանի որ այն օրգանիզմին մաքրվելու և տոքսինների դեմ պայքարելու հնարավորություն է տալիս։ Կան բազմաթիվ բույսեր, որոնք հիանալի միջոց են օրգանիզմը թունազերծելու համար։Այդ բույսերը կարելի է աճեցնել նաև տանը, որոնցից է օրինակ ալոեն։ Ալոեն նվազագույն խնամք է պահանջում, որը կարելի է պահել ննջարանում, քանի որ այն օգնում է ազատվել անքնությունից։ Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի