Օդանավակայանը մեր պետության սեփականությունն է, այն Էռնեկյանին չի նվիրվել.ճարտարապետները հորդորում են
«Ճարտարապետներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չքանդվի»,-այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք, որպեսզի «Զվարթնոցը» չքանդվի: Կոնցեսիոներն ի սկզբանե ասում էր` ես այն պետք է քանդեմ, պայմանավորվածություն կար, որ մեր ճարտարապետների հետ հանդիպեին, որպեսզի լուծումներ գտնեին […]