15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որքա՞ն կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը.Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.

«Հուլիսի 12-15-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 11-ը ներառյալ: Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հուլիսի 10-ի երեկոյան շրջանների զգալի մասում, հուլիսի 11-ին բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ:

Հատկապես հորդառատ անձրևներ են սպասվում հուլիսի 11-ի գիշերը և առավոտյան: Ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է մոտ 3-4 աստիճանով: Հուլիսի 12-ից սկսած մեր տարածաշրջան կսկսեն ներթափնցել հարավային տաք օդային հոսանքներ, տեղումները բոլոր մարզերում կդադարեն և օդի ջերմաստիճանը աստիճանավար կբարձրանա: Ընդհանուր առմամբ հուլիսի 12-15-ին ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Եթե հուլսի 9-11-ին մայրաքաղաքում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը տատանվելու է +26…+28 աստիճանի սահմաններում , ապա արդեն հուլիսի 15-ին Երևանում սպասվում է մինչև +35…+36 աստիճան տաքություն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ