01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օդանավակայանը մեր պետության սեփականությունն է, այն Էռնեկյանին չի նվիրվել.ճարտարապետները հորդորում են

«Ճարտարապետներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չքանդվի»,-այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք, որպեսզի «Զվարթնոցը» չքանդվի:  Կոնցեսիոներն ի սկզբանե ասում էր` ես այն պետք է քանդեմ, պայմանավորվածություն կար, որ  մեր ճարտարապետների հետ հանդիպեին, որպեսզի լուծումներ գտնեին այն արդիականացնելու, չքանդելու ուղղությամբ, սակայն, ոչ մի բան էլ չարեցին:  Մենք ասում ենք, որ բերեք բոլոր հնարավոր տարբերակները նայենք եւ հետո, եթե քանդվելու ենթակա տեղեր կան քանդեք, որովհետեւ նման փոքր քանդումները կարող են  բերել մեծ քանդումների: Մենք նորից դիմում ենք իշխանություններին, որպեսզի կարգի հրավիրեն կոնցեսիոներին, թույլ չտան քանդումը»:

Մկրտիչ Մինասյանը տեղեկացրեց, որ 2014թ. ճարտարապետները դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանը ներառվի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, սակայն, այդպես է որեւէ քայլ չի կատարվել:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նշեց, որ այն պատճառաբանությունը, թե «Զվարթնոցի» հին մասնաշենքը վթարային է  եւ անհրաժեշտ է հրատապ քանդել,  իրականությանը չի համապատասխանում. « Օդանավակայանը մեր պետության սեփականությունն է, այն Էռնեկյանին չի նվիրվել, ընդամենը  անժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության է տրված եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չքանդվի»:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ