Սերժ Սարգսյանից զիջումներ կորզելով. Ժողովուրդ
Այլեւս ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների միջնորդները փորձում են գործընթացն արագացնել` ինչ-որ փաստաթղթի ստորագրման հասնելու նպատակով: Հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին օրերին հնչած հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա շաբաթներին պլանավորում են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ նոր հանդիպում կազմակերպել, որի ընթացքում արդեն հնարավոր բանակցությունները կթեւակոխեն կոնկրետ փաստաթուղթ քննարկելու փուլ: […]