16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մի տարբերակ կա, որ Ադրբեջանի դրոշը լինի Արցախում. ՀՀԿ-ն ելքը գտել է

‹‹ Նիստի ընթացքում քննարկել ենք ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցեր: Անդրադարձել ենք նաև ներքին ու արտաքին քաղաքական հարցերին: Նշեմ, որ նիստի ընթացքում նախագահը ներկայացրեց նաև Լավրովի հետ անցկացված հանդիպման արդյունքները››, – ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
 
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Շարմազանովը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ԼՂՀ-ն պիտի կարողանա իրացնել իր հանրաքվեի իրավունքը: Արցախը չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Պաշտոնական Բաքուն պետք է զուր հույսեր չփայփայի:
 
‹‹Այդ իմաստով՝ կարգավիճակի ու հանրաքվեի հարցը մեզ համար ամենակարևորն է: Մենք խաղաղություն ենք քարոզում: Տարածաշրջանը կշահի, եթե խաղաղություն լինի: ԼՂՀ-ն պիտի ունենա հնարավուրություն, որ ինքը որոշի իր ճակատագիրը: Միայն մի տարբերակ կա, որ Ադրբեջանի դրոշը լինի Արցախում: Դա կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, ու հետո այնտեղ դեսպանություն բացվի: Որպես դեսպան երկիր՝ այդ պարագայում Արցախում կլինի Ադրբեջանի դրոշը: Ուրիշ տարբերակ չկա››:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ