«Ռեալը» պարտվեց «ՊՍԺ»-ին

«Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենն» իրենց ուժերը չափեցին «International Champions Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում: Կոլումբուսի «Օհայո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց փարիզյան թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ «Պարի Սեն Ժերմենի» կազմում արդեն 2-րդ րոպեին հաշիվը բացեց Նանատիմո Իկոնեն, ապա դուբլ ձևակերպեց Թոմաս Մենյեն, իսկ «Ռեալից» Մարսելոն կրճատեց հաշվի տարբերությունը։