14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է

Այս գիշեր ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

Նա այժմ պահվում է ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում:

Ենիգոմշյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին տեղի ունեցած խախտումներն արձանագրելու համար:

Փաստաբանը նաև նշել է, որ անհասկանալի է, թե ինչ հիմքով են Ենիգոմշյանին ձերբակալել:

Նշենք, որ Ալեք Ենիգոմշյանը Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի անդամ է, նա նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է: 1980թ. Ժնեւում նրա ձեռքին նռնակ է պայթել, որի հետեւանքով կտրվել է ձեռքը եւ կորցրել է տեսողությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ