04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Պետք է կույր լինել՝ չհասկանալու համար, որ բժիշկներին պատանդ են պահում»

Կարեն Վարդանյանը գրոռում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Ինչ նենգ ու ստոր մեթոդներով են ահաբեկիչներն ու նրանց սատարողները աշխատել մարդկանց հետ ու փորձել ազդել մարդկանց գիտակցության վրա, կուրացնել, ու ստացվել ա. փաստը կա, 100 տոկոսանոց ապացույցներով, որ բժիշկները պատանդ են, ձայնագրությունը կա, ու մեկ ա էլի համառորեն ասում են թե սուտ ա, սարքած ա, թե իբր իրենք իրանց կամքով են մնացել:
Տո այ խելոքներ, եթե իրանց կամքով մնացած լինեին, բա գիշերը ինչի՞ պիտի 3-ով մնային, հեն ա ընդամենը մեկը կմնար կհերթապահեր, էն երկուսը կգնային իրենց տները կքնեին առավոտը էլի կգային, ո՞ր մի նորմալ մարդը գիշերը տան փոխարեն էդտեղ կմնար իրա կամքով: Ախր էդ անտեր տրամաբանությունն ի՞նչ ա, որ չեք ուզում աշխատացնել: Կույր ա պետք առնվազն լինել չտեսնելու համար, որ պատանդ են պահում բժիշկներին,որ հանցագործ են, ահաբեկիչ են: Ու ոչ միայն բժիշկներին, այլ հենց իրանց խմբին անդամների մի մասին պահում են նրանց կամքին հակառակ, ձայնագրություններն էլ կան, փաստ են»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ