07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը քննադատել է Թուրքիային

ԱՄՆ պետքարտուղությունը քննադատել է Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո երկրում ծայր առած մասշտաբային ձերբակալությունների ալիքը:

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ քննադատություններ է հնչեցրել: Խոսնակն անդրադարձել է այն հանգամանքին, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մեծ թվով լրագրողներ են ձերբակալվել ու բանտարկվել:

«Թուրքիայում տեղի ունեցող ձերբակալություններն անհանգստացնում են մեզ: Անվտանգության և իրավապահ մարմինները հիմա օգտագործվում են հասարակական կարծիքը զսպելու նպատակով»,- նկատել է տվել Քիրբին:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված  և անհաջողության մատնված հեղաշրջման փորձից հետո երկրում 13.000-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել: 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ