ԱԺ արտահերթ նիստ գումարելու՝ Փաշինյանի նախաձեռնությանը միացել է 9 պատգամավոր

Երկրում ստեղծված խառնակ իրավիճակից դուս գալու համար ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես էր եկել ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամի առաջարկին այս պահին միացել է 9 պատգամավոր: Այս պահին ստորագրահավաքին միացած պատգամավորներն են Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Ռուբիկ Հակոբյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Զարուհի Փոստանջյանը: Ընդգծենք՝ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ […]