Դինքի սպանության գործով փոխգնդապետ, սերժանտ ու ենթասպաներ են ձերբակալվել
Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական պարբերականի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել:
Ըստ CNNTurk լրատվական ծառայության` գործի շրջանակներում կրկին սկսված հետաքննության շրջանակներում ոստիկանների կողմից Ստամբուլում և Տրապիզոնում համաժամանակյա գործողությունների արդյունքում 6 մարդ է ձերբակալվել:
Ստամբուլում ձերբակալվել են ժանդարմերիայի 1 փոխգնդապետ, 2 ենթասպա, մեկ մասնագիտացված սերժանտ և 1 տպագրատան սեփականատեր: Ժանդարմերիայի 1 ենթասպա էլ ձերբակալվել է Տրապիզոնում:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի: