15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 28, 2016

Իսպանիայի Ալիկանտե քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Քաղաքային խորհուրդում տեղի ունեցած քննարկումների ընթացում ելույթներով հանդես եկան այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարևորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը: Մասնավորապես, «Կոմպրոմիս» քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ խիստ կարևոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված […]

Մեքենան գլորվել է ձորը

Հուլիսի 28-ին, ժամը 10.20-ին տեղեկություն է ստացվել, որ Զանգեր-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ-ին «Grand Cherokee» մակնիշի 69 CC 696 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: […]

Էրդողանը Պուտինին թերևս կհրավիրի Թուրքիա` դիտելու ֆուտբոլային հանդիպումը․ Hurriyet

Օգոստոսի 31-ին Թուրքիայի  և Ռուսաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականների միջև Անթալիա քաղաքում  տեղի կունենա ընկերական հանդիպում: Ինչպես հաղորդում է  թուրքական «hurriyet» օրաթերթի կայքը, ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինին   կհրավիրի Թուրքիա` դիտելու վերոնշյալ  ընկերական մրցավեճը: Թուրքական լրատվամիջոցը ֆուտբոլային այդ հանդիպումը համարում է անակնկալ զարգացում և այն դիտարկում որպես […]

Ոստիկանի վրա շիշ շպրտելը չի արդարացվում.իրավապաշտպանը մանրամասնում է /վիդեո/

«Ոչ ոք իրավունք չունի ենթարկվել բռնության` խաղաղ երթի, ցույցերի, ակցիաների ժամանակ, եթե վերջինս վտանգ չի ներկայացնում հասարակությանը և հանրության այլ շերտերին»,-այսօր  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Իրավապաշտպանի խոսքով՝ քրեորեն պատժելի է նաև իրավական մարմինների գործունեությանը խոչընդոտելը, նրանց օրինական, օրենքով սահմանված ստույգ պահանջին չենթարկվել, իրավական մարմնին բռնություն ցուցաբերելը. «Ոչ ոք չի […]

Սպանություն Չարենցավանում

Հուլիսի 27-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Գարիկ Մանվելյանը: Նույն օրը, ժամը 18-ին, Մանվելյանը հիվանդանոցում մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրան Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի շենքերից մեկի աստիճանահարթակում, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով մի քանի անգամ դիտավորյալ հարվածել […]

‹‹Բժիշկների պատանդառությունն անընդունելի է››

  «Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ այս մասին: Չեմ ընդունում այդ մտածողությունը: Ես խաղաղասեր եմ: Մենք հիմա այն վիճակում ենք, որ չպիտի նման բաներ անենք: Երկու կողմերն էլ իմ եղբայրներն են: Ցավում եմ բոլորի համար››, – անդրադառնալով  ‹‹Սասնա ծռեր›› խմբի կողմից իրականացված  ապստամբությանը՝ Henaran.am-ի  հետ զրույցում ասաց ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Մերջինս ընդգծեց՝ […]

Լողազգեստով Հիլարի Քլինթոնը՝ ավստրալական տան պատին /ֆոտո/

«ԱՄՆ նախագահի նման թեկնածու դեռ չէինք տեսել», – այսպես են կատակում օգտատերերը՝ ավստրալական Մելբուրն քաղաքի տներից մեկի պատի վրայի նկարով կիսվելով։ Այստեղ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն է՝ լողազգեստով։ Նկարիչն ակնհայտորեն ծաղրում է նրան։

Իրավականորեն բժիշկները պատանդ են. Հայկազ Մակարյան /վիդեո/

«Աշխարհում ընդունված պրակտիկա կա,որ «Կարմիր խաչ»-ի և բժշկական այլ ծառայությունների հանդեպ բռնությունները`օրինավոր չեն: Եթե խոսենք զուտ օրենքով ապա և բժիշկները և նախկինում պահվող ոստիկանները պատանդի կարգավիճակ են ունեցել և ունեն»,-այսօր` հուլիսի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Իրավապաշտպանը վստահեցրեց, որ տղաները բժիշկներին չեն վերաբերվում, որպես պատանդների և նկատեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի